IZIPANEL  ընկերությունը իր գործունեությունը սկսեց  ծավալել Հայկական շուկայում 2012թ։

Ներկայումս սենդվիչ պանելները համարվում են նորարարություն  շինանյութի արտադրության ոլորտում։  Այն կիրառվում է արտաքին և ներքին հարդարման համար։

Սենդնվիչ պանելներն առանձնանում են մի շարք առավելություններով։ Դրանք համեմատաբար մատչելի են, և հեշտ են մշակվում։ Առավելություններից է  նաև, որ սենդվիչ պանելներով  շինարարությունը ավելի արագ է ընթանում,  միևնույն պահելով ամրությունը, դիմացկունությունը և երկարակեցությունը։

IZIPANEL ընկերությունը մասնագիտացված է սենդվիչ պանելների և դրանց լրացուցիչ տարրերի  արտադրության մեջ։

Սենդվիչ պանելների արտադրությունն իրակականում է նորագույն գերմանական  “Hennecke’’ տեխնոլոգիաների միջոցով, որի համար օգտագործվում է իտալական ‘’Huntsman’’ բարձրորակ հումք։

Շնորհիվ իր շերտավոր կառուցվածքի, ջերմամեկուսիչ և էկո հատկությունների պենոպոլիուրիտան սենդվիչ պանելները լայն կիրառվում են որպես մեկուսիչ արտադրական և ադմինստրատիվ կառույցների, սառցարանային պահեստների,  շենքերի և այլ շինությունների կառուցման մեջ։

Սենդվիչ պանելների արտադրության մեջ որպես ջերմամեկուսիչ նյութ օգտագործվում է պենոպոլիուրիտան, որն իրենից ներկայացնում է էկոլոգիապես մաքուր․ թեթև, դիմացկուն և թերմոջրակայուն նյութ։

Ջերմամոկուսիչ սենդվիչ պանելների արտադրության մեջ մենք կիրառում ենք  պոլիուրետանի փրփուր և պաշտպանիչ շերտով ցինկապատ մետաղաթիթեղներ։

Մեր նպատակն է ստեղծել փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների հետ։ Մենք հստակ քայլերով առաջ ենք շարժվում, և չենք բավարարվում միայն շուկայում ձեռքբերած հաջողություններով, փոխարենը ձգտում ենք առաջ քայլել և զարգանալ Ձեզ հետ համատեղ։  Մեր ընկերությունը տիրապետում է բավականին մեծ մտավոր, ֆինանսական և արտադրական ռեսուրսերի որպեսզի կարողանանք աշխատել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդների հետ:

 

Գործընկերներ